ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
ՀՀ ԱՆ. Համաձայնության են եկել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը սատարել է Հռչակագրի ընդունմանը և այլ երկրների հետ միասին պարտավորվել է իրականացնել գործողություններ, որոնք միտված են մինչև 2025 թվականը կտրուկ նվազեցնել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՁԻԱՀ-ի հետևանքով մահերի թիվը, այդպիսով` մինչև 2030 թվականը փորձելով վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին որպես մարդու առողջությանը համաշխարհային սպառնալիք:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից հրապարակված «Վտանգի մեջ» զեկույցի համաձայն, աշխարհը չի հասցում վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը։ Իրավիճակը անհանգստացնող է մնում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը չի աճում և վերջին մի քանի տարիներին մնացել է նույն մակարդակի վրա, այնուամենայնիվ, նոր դեպքերի նվազման միտում ևս չկա։ Ուշ փուլերում հայտնաբերված ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը մնում է բարձր։ Ամենից հաճախ այս դեպքերը կապված են այն բանի հետ, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա խարանի և խտրականության պատճառով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց և ժամանակին օգնության դիմելուց: Մյուս պատճառն այն է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող Հայաստանի շատ քաղաքացիներ այդ երկրներում թեստավորման և բուժման հնարավորություն չունեն։
Հայաստանի Հանրապետությունն ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու բոլոր նախադրյալները, մասնավորապես՝ 3.3 նպատակին, որը ներառում է ՁԻԱՀ-ի վերացումը: Այսօր ՄԻԱՎ վարակով ախտորոշված բոլոր մարդիկ կարող են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ անվճար, որակյալ բուժում։ Հենց այս մոտեցումն է, որ կարող է նվազեցնել ինչպես ՁԻԱՀ-ի հետ կապված մահերը, այնպես էլ ՄԻԱՎ-ի նոր վարակների թիվը, քանի որ բուժման մեջ գտնվող և չհայտանբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ չեն կարող փոխանցել վարակը: Այնուամենայնիվ, դեռ շատ բավական աշխատանք կա անելու` կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից համատեղ։
Մենք գիտենք այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է շարժվել։ Դրանք հստակ ձևակերպված են ՁԻԱՀ-ի մասին նոր քաղաքական հռչակագրում և արտացոլված են առաջիկա 5 տարիների համար այս տարի ընդունված ՄԻԱՎ-/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության նոր ռազմավարության մեջ: ՄԻԱՎ-ի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով ընթացքի մեջ է թեստավորման և և ՀՌՎ բուժման տրամադրման ծառայությունների ապակենտրոնացումը։ Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ցանկացած մարդ երկրի ցանկացած կետում, նույնիսկ ամենահեռավոր շրջաններում, ամբուլատորիայի մակարդակով, կկարողանա հանձնել ՄԻԱՎ-ի թեստ, պարզել իր կարգավիճակը և, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում։
Երկիրը լուրջ քայլեր է ձեռնարկում պատժիչ, խտրական օրենքներն ու քաղաքականությունը փոխելու ՄԻԱՎ-ի ապաքրեականացման նպատակով սկսված աշխատանքները ավարտելու նպատակով. անցած տարի այդ ուղղությամբ արվեց առաջին քայլը՝ հանվեց մեկ այլ անձի ՄԻԱՎ վարակի վտանգի ենթարկելու համար քրեական պատիժը: Մարդու իրավունքների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը, բոլորի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով, արտացոլված է մեր ռազմավարության մեջ:
Կանխարգելիչ միջոցառումներն ակտիվացնելու նպատակով Հայաստանը կանխարգելման նորարարական ծրագրեր է ներդնում, ներառյալ՝ նախակոնտակտային կանխարգելում, համայնքային թեստավորում ու ինքնաթեստավորում, դեպքերի օպտիմիզացված հայտնաբերում։
Հայաստանը գիտակցում է համայնքների կարևոր դերը ՄԻԱՎ-ին արձագանքման գործում և արդեն հաջողությամբ ինտեգրում է նրանց ՄԻԱՎ-ի դեմ պայքարի պլանավորման, իրականացման և մոնիտորինգի ազգային մեխանիզմներում:
COVID-19 համաճարակը, այլ արտակարգ իրավիճակները և դրանցից բխող տնտեսական ճգնաժամը ստեղծել են աննախադեպ խոչընդոտներ, որոնք սպառնում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Համաշխարհային համերաշխությունը նվազում է, ավելի հարուստ երկրները կրճատում կամ վերաբաշխում են մարդասիրական բյուջեները:
Վերջին տարիներին երկիրը մեծացնում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված պետական ծախսերը` իր վրա վերցնելով մեթադոնի գնումը փոխարինող բուժման նպատակով և ՀՌՎ դեղերի գնումների մեծ մասը: Այնուամենայնիվ, այսօր ակնհայտ է, որ դոնորների աջակցության նվազման համատեքստում անհրաժեշտ է վերահաշվարկել և վերաբաշխել ռեսուրսները՝ համաճարակին հակազդման ամենաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մենք լիահույս ենք շարունակել ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված երկրի քաղաքացիների համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության և առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի իրավունքների իրացմանը։ Մենք նաև գիտակցում ենք, որ մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը չհաղթահարելու հետևանքով առաջացած մարդկային և ֆինանսական կորուստները էապես կգերազանցեն իրավիճակը փոխելուն ուղղված անհապաղ և անհրաժեշտ գործողությունների ծախսերը։
ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը խոստում է, որը հնարավոր է և պետք է պահել:
|
Կարդացեք նաև
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...
Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում`Ա.Ֆ.Ցիբի անվան Ռադիոլոգիայի ազգային կենտրոնում անցկացվել է հերթական հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության...
Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjMdyHq' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403